Լույսի բեկման օրենք

ան օրենք

1. Լուսային ճառագայթի անկման անկյունը 44° է, իսկ բեկման անկյունը՝ 30°: Որոշեք լույսի տարածման արագությունը երկրորդ միջավայրում, եթե, առաջին միջավայրում այն 3 ⋅ 108 մ/վ է: Հաշվի առեք, որ sin ֆունկցիայի աղյուսակային արժեքները այդ անկյունների դեպքում համապատասխանաբար հավասար են՝ sin44° = 0,695 և sin30°= 0,5: Պատասխանը գրեք հարյուրերորդականի ճշտությամբ:

image026 - Copy.png

α = 44°
β = 30°
V1 = 3 ⋅ 108 մ/վ
sin44° = 0,695
sin30°= 0,5
_____
V2 = ?
_____
sinα/sinβ = V1/V2
V2 = (V1 * sinβ)/sinα = (3 ⋅ 10* 0,5)/0,695 = 2,15 ⋅ 10մ/վ

2. Ի՞նչ ճանապարհ կանցնի լուսային ճառագայթը 4 · 10-8 վայրկյանում` մի հեղուկում, որի բեկման ցուցիչը 1,42 է: Լույսի արագությունը վակումում հավասար է 3 · 108 մ/վ: Պատասխանը գրել տասնորդական թվի ճշտությամբ:

t = 4 · 10-8 վ
n = 1,42
c = 3 · 108 մ/վ
_____
S = ?
_____
v = c/n = 3 · 108/1,42 = 2,8 · 108 մ/վ
S = vt = 2,8  · 10* 4 · 10-8 = 11,2 մ

3. Որոշեք սառույցի մեջ լուսային ճառագայթի տարածման արագությունը, եթե սառույցի բեկման ցուցիչը 1,31 է, իսկ վակումում լույսի տարածման արագությունը՝ c = 3 ⋅ 108 մ/վ: Պատասխանը գրեք հարյուրերորդականի ճշտությամբ:

n = 1,31
c = 3 ⋅ 108 մ/վ
_____
v = c/n = 3 ⋅ 108 /1,31 = 2,29 ⋅ 108 մ/վ

4. Երկու միջավայրերի բաժանման սահմանին 53° անկյան տակ ընկնող ճառագայթը մասամբ անդրադառնում է: Գտեք լույսի բեկման անկյունը, եթե բեկված ճառագայթը անդրադարձած ճառագայթի հետ կազմում է 114° անկյուն:

image026 - Copy.png

∠AOB = 53°
∠DOE = 114°
_____
α = 90 – 53 = 37°
γ = α = 37°
β = 180 – ∠AOB – γ = 29°

5. Լուսային ճառագայթը բեկվում է անցնելով երկու միջավայրի բաժանման սահմանով: Ճառագայթի անկման անկյունը 30° է, իսկ բեկման անկյունը՝ 45°: Որոշեք առաջին միջավայրի բեկման ցուցիչը, եթե երկրորդ միջավայրի բեկման ցուցիչը 1,4 է: Խնդիրը լուծելիս √2-ը ընդունեք հավասար 1,4-ի, իսկ √3-ը՝ 1,7-ի: Պատասխանը գրեք հարյուրերորդական թվի ճշտությամբ:

α = 30°
β = 45°
n2 = 1,4
____
n1 = ?
____
sinα/sinβ = n2/n1
n1 = (n2 * sinβ)/sinα = (1,4 * √2/2)/0,5 = 1,96

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started