Ուղղագրություն և կետադրություն

1. Ուշադրությո՛ւն դարձրու տրված բառերի կազմությանն ու ուղղագրությանը և օրինաչափությունը բացատրիր:

ա) ոսկեվառ, գինեվաճառ, գերեվաճառ, գերեվարել, ոսկեվազ, հոգեվարք, կարեվեր
հոգեվարք, դափնեվարդ, այգեվետ, գինեվետ, ոսկեվազ, ոսկեվարս, ուղեվճար, տարեվերջ, ալեվետ, ագեվազ

«Ի»-ով վերջացող բառերը, միանալով «ա» հոդակապի հետ, դառնում են «ե»։ Եթե բառին ավելանում է «վ»-ով սկսվող արմատ, գրվում է «եվ»։

բ) ոսկևորել, գոտևորել, ուղևոր, ուղևորվել, սերկևիլ, հևիհև

Եթե «ի»-ով վերջացող արմատին միանում է «ավոր» ածանցը, գրվում է «և»։

2. Ճշտի՛ր սխալ գործածված ժամանակաձևերը:

Դժվար է ասել, թե մեր ժամանակներում քանի՛ օր կպահանջվեր աշխարհի բոլոր երկրներով անցնելու համար: Եթե ուղևորությունը կատարվի նավով ու գնացքով, մոտ երեսուն օր պետք կլիներ:
Դժվար է ասել, թե մեր ժամանակներում քանի՛ օր կպահանջվի աշխարհի բոլոր երկրներով անցնելու համար: Եթե ուղևորությունը կատարվի նավով ու գնացքով, մոտ երեսուն օր պետք կլինի:

Թերևս մի ուրիշ բան չկա, որ մարդկային կյանքի մեջ այնքան շատ փոփոխություն մտցներ, որքան տրանսպորտը:
Թերևս մի ուրիշ բան չկա, որ մարդկային կյանքի մեջ այնքան շատ փոփոխություն մտցնի, որքան տրանսպորտը:

Ժյուլ Վեռնի «Ութսուն օրում աշխարհի շուրջը» վեպի լույս տեսնելուց շատ չէր անցել, երբ ամերիկացի մի լրագրող որոշում է իրականացնել Ֆիլեաս Ֆոգի ֆանտաստիկ մտահղացումը:
Ժյուլ Վեռնի «Ութսուն օրում աշխարհի շուրջը» վեպի լույս տեսնելուց շատ չէր անցել, երբ ամերիկացի մի լրագրող որոշեց իրականացնել Ֆիլեաս Ֆոգի ֆանտաստիկ մտահղացումը:

Արդեն ստեղծել են տրանսպորտային թանկարժեք, բայց փոխարենը կատարյալ միջոցներ, որոնք ճանապարհների կարիք չեն զգա:
Արդեն ստեղծել են տրանսպորտային թանկարժեք, բայց փոխարենը կատարյալ միջոցներ, որոնք ճանապարհների կարիք չեն զգում:

Մի մարդ ընկերոջը մի սնդուկ արծաթ պահ տվեց ու գնաց ճանապարհորդության: Երբ վերադարձավ, գնաց իր ապրանքը վերցրեց, տուն բերեց: Բացեց ու ի՜նչ տեսավ… Սնդուկի մեջ միայն երկաթի կտորտանք էր: Ի՞նչ անի, ինչպե՞ս անի, որ իր փողերը ետ բերի: Մտածեց, մտածեց ու հնարը գտավ:
Մի մարդ ընկերոջը մի սնդուկ արծաթ պահ տվեց ու գնաց ճանապարհորդության: Երբ վերադարձավ, գնաց իր ապրանքը վերցրեց, տուն բերեց: Բացեց ու ի՜նչ տեսավ… Սնդուկի մեջ միայն երկաթի կտորտանք էր: Ի՞նչ աներ, ինչպե՞ս աներ, որ իր փողերը ետ բերեր: Մտածեց, մտածեց ու հնարը գտավ:

3. Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի՛ր այնպես, որ տարբեր իմաստներ ունենան:

Անգղերի կռնչոցից վախեցած ձիերը խլշեցին ականջներ:
Անգղերի կռնչոցից վախեցած՝ ձիերը խլշեցին ականջներ:

Ժայռի կատարին բազմած արծիվն ակնդետ նայում էր երկնի լազուրին:
Ժայռի կատարին բազմած՝ արծիվն ակնդետ նայում էր երկնի լազուրին:

Այս անգամ ուրիշ՝ կաս-կարմիր փողկապով էր՝ նոր ածիլված դեմքով, անսովոր առույգ ու կենսուրախ:

Տիկին Նվարդը, գլխին մի խայտաբղետ մեծ գլխարկ, ուրախ-ուրախ անցնում էր:

Օրիորդը գլուխը կախեց, մտածության մեջ ընկավ, Սամվելը՝ նրա սիրելին, փորձանքին էր ընդառաջ գնում:

Մանուկները գնում էին ծանոթ արահետով, որ տանում էր դեպի բուրգի քարանձավները՝ սիրելի և երկյուղալի վայրեր:

4. Տրված գոյականները դարձրու ինչի՞, ու՞մ հարցին պատասխանող, ընդգծիր վերջավորությունները և բացատրիր տարբերությունը:

ծառ – ծառի
սեղան – սեղանի
ուսանող – ուսանողի
րոպե – րոպեի
գինի – գինու
տիրուհի – տիրուհու
այգի – այգու
հոգի – հոգու
օր – օրի, օրվա
ժամ – ժամի, ժամվա
ամիս – ամսի, ամսվա
գարուն – գարնան
որոշում – որոշման
ձմեռ – ձմռան
քույր – քրոջ
ընկեր – ընկերոջ
տանտիկին – տանտիկնոջ
հայր – հոր
մայր – մոր
եղբայր – եղբոր
անկյուն – անկյան
սյուն – սյան
տուն – տան
ուրախություն – ուրախության
սեր – սիրո
կորուստ – կորստի
աղջիկ – աղջկա

5. Որևէ, ինչ-ինչ, ոչ մի, այլևայլ, յուրաքանչյուր, ամբողջ, բոլոր բառերի հետ եզակի կամ հոգնակի թվով գոյականներ գործածիր: Գոյականների հոգնակին կազմիր:

Արկղ, ժամացույց, հանդապահ, ծրագիր, երեխա, տիկին, թռչուն, վագր, մեծատուն, հացատուն, տղամարդ, գառ, գրագիր, նուռ, ականակիր,հանքափոր, նավթահոր, օրագիր, մատենագիր, դեղատուփ, խմբերգ, գրաշար, դիմագիծ

6. Փակագծերում գրված գոյականները դարձրու հոգնակի և համապատասխանեցրու նախադասությանը:

Հայ նախարարները Արտաշատի ժողովի վճիռներից հետո քաշվեցին իրենց աշխարհներն և, անցնելով առօրյա գործերին, սպասում էին Պարսկաստանի լուրերին:

Պատառոտված հագուստներով որբ երեխաները կուչ էին եկել հարուստ տների պատերի տակ:

Հաստաբուն ընկուզենիների տակ՝ հասարակ նստարանների վրա, տեղավորվել էին բավական մեծ թվով մանուկներպատանիներ:

Աշխարհի ցավերի անտեղյակ՝ արևը բարձրանում է սարերի լազուրից և հավասարապես լուսավորում լեռների ալևոր գլուխները, թշնամու բանակները, ծխացող տները, լեցուն գյուղերը:

7. Տրված բառերում ընդգծել  նախածանցներն ու վերջածանցները:

Ահեղ, տենչալի, թունավոր, ահռելի, երևանյան, գունեղ, տձև, անժխտելի, ձմեռային, մթին, ծիծաղկոտ, հողե, խորին, հեռավոր, ծաղկավետ, մսոտ, դեղնավուն, հնարովի, զգայուն, տասնամյա, խոհուն, գեղանի, նկարչականապաշնորհ, չտես, մեղմիկ, դժգոհ, մայրենի, կատաղի, ցավոտանկենդան, ողբալի, վստահելի, շահավետ, հրեղենապարդյուն, անտուն:

8. Ընդգծված ածականի փոխարեն գրիր հոմանիշ ածականը:

Աղթամար կղզին, որը հայտնի է հին հիշատակարաններով, տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում: Կանաչ կղզին, խոշոր կետ ձկան տեսքով երկարում է հարավից հյուսիս` պոչն ու մեծ գլուխը դեպի վեր երկարած:
Հայաստան աշխարհը հայտնի է իր հին ու զարմանահրաշ վայրերով:
Պատանին թախծալի հայացքը լեռնային գետակի զուլալ ջրերին ուղղեց:
Այգաբացին լսվում էր թռչունների անուշ դայլայլը:
Գիշերն իր մութ թևերն է փռել:
Կայտառ մի աղջիկ է ընկերուհիս:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started