Հատուկ գոյականներ

Հատուկ գոյականներն ըստ կազմության լինում են պարզ և բաղադրյալ: Պարզ հատուկ անունները կազմված են մեկ բառից: Պարզ հատուկ գոյականների առաջին տառը գրվում է մեծատառ։ Բաղադրյալ հատուկ անունները կազմված են մեկից ավելի բառերից: Դրանց գրության դեպքում կա երկու սկզբունք. կա՛մ բոլոր բառերն են գրվում մեծատառ, կա՛մ միայն առաջին բառն է գրվում մեծատառ։

Պարզ հատուկ անուններ

  • մարդկանց անուններն
  • կենդանիների անուններն
  • քաղաքներ

Բաղադրյալ անուններ, որոնց բոլոր բառերն են գրվում մեծատառ

  • անուն, ազգանուն
  • պետությունների անուններ (Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Հայաստանի Հանրապետություն, Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն, Բռազիլիայի Դաշնային Հանրապետություն, Սաուդյան Արաբիայի Թագաորություն, Քուվեյթի Պետություն, Օմանի Սուլթանություն, Իսպանիայի Թագավորություն, Լուքսեմբուրգի Մեծ Կրքսություն)
  • ազգանունը փոխարինող մականուններ (Գագիկ Բ, Աշոտ Երկաթ, Աշոտ Մսակեր, Հակոբ Մեղապարտ, Հայկ Աղեղնավոր, Սահակ Ա Պարթև)
  • հատուկ անունի նախադաս լրացում (Արևելյան Հայաստան, Արևմտյան Հայաստան, Մեծ Մասիս, Փոքր Մասիս, Նոր Նորք, Վերին Զեյթուն, Ներքին Չարբախ, Նոր Արեշ)

Արդեն գոյություն չունեցող պետությունների և թագավորությունների անունների միայն առաջին բառն է գրվում մեծատառ: Օրինակ՝ Հռոմեական կայսրություն, Ուրարտական թագավորություն, Վանի թագավորություն:

Մնացած դեպքերում մեծատառ է գրվում միայն առաջին բաղադրիչը։ Օրինակ՝ Սև ծով, Կարմիր ծով, Սպիտակ ժով, Ազովի ծով, Արաբական թերակղզի, Հնդկական օվկիանոս, Խաղաղ օվկիանոս, Հյուսիսային սառուցյալ օվկիանոս, Սառուցյալ օվկիանոս, Արաքս գետ, Նեղոս գետ, Բայկալ լիճ, Վանա լիճ, Պարսից ծոց, Արարատյան դաշտավայր, Լազարյանճեմարյան, Ներսիսյան դպրոց, Երևանի պետական համալսարան, Հայաստանի գրողների միություն, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Կոմիտասի անվան զբոսայգի, Անկախոության օր, Սահմանադրության օր, Նոր տարի, Մայրության և գեղեցկության տոն, և ալյն:


Ճիշտ գրել հատուկ գոյականները և ընդգծել նրանք, որոնց բոլոր բաղադրիչները գրվում են մեծատառ։

Շիրակի լեռնաշղթա, Շվեդիայի Թագավորություն, Չինական պարիսպ, Պանամայի ջրանցք, Ալպյան լեռներ, Պետրոս Առաջին, Ուրարտուի թագավորություն, Տավուշի մարզ, Սյունյաց աշխարհ, Նոր Զելանդիա, Մխիթար Հերացի, Նյու Ջերսի, Դավիթ Անհող, Աշոտ Կառուցող, Մեծ Բրիտանիա, Միասնիկյանի հրապարակ, Գրիմ եղբայրներ

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started