էլեկտրական երևույթներ․ ամփոփում

1. Ի՞նչ է էլեկտրական լիցքը։

Էլեկտրական լիցքը ֆիզիկական մեծություն է, որը քանակապես բնությագրում է մարմինների էլեկտրական փոխազդեցությունը։ Նշանակում են q-ով։ ՄՀ-ում հոսանքի ուժի միավորը կոչվում է Կուլոն (Կլ)։

2. Որո՞նք են էլեկտրական լիցքի տեսակները։

Էլեկտրական լիցքը կարող է լինել դրական կամ բացասական։ Նույն տեսակի լիցքերը իրար վանում են, իսկ տարբեր տեսակինը՝ ձգում։

3. Ի՞նչ է էլեկտրական դաշտը։

Էլեկտրական դաշտը մատերիայի հատուկ տեսակ է, որը գոյություն ունի ցանկացած լիցքավորված մարմնի շուրջ։

4. Ի՞նչ է էլեկտրական հոսանքը։

Էլեկտրական հոսանքը լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն է: Որպես հոսանքի ուղղություն համարվում է այն ուղղությունը, որով շարժվում են դրական լիցքավորված մասնիկները:

5. Ներկայացնել էլեկտրական հոսանքի ազդեցությունները։

Էլեկտրական հոսանքի ազդեցություններ են՝ ջերմային, քիմիական, մագնիսական, կենսաբանական։ Ջերմային ազդեցության դեպքում հոսանքի անցնելու ժամանակ հաղորդիչը տաքնում է։ Քիմիականի դեպքում էլեկտրոլիտներով հոսաքնի անցնելու ժամանակ տեղի է ունենում նյութի քիմիական բաղադրության փոփոխություն, առաջանում է նստվածք և մաքուր մետաղներ։ Մագնիսականի դեպքում հաղորդիչը, որի միջով հոսանք է անցնում ձեռք է բերում մագնիսի հատկություններ և սկսում է դեպի իրեն ձգել երկաթյա առարկաներ, ազդում է մագնիսական սլաքի վրա: Իսկ կենսաբանականի՝ կենդանի մարմնով անցնելու դեպքում հոսանքն առաջացնում է մկանային կծկում, արագացնում է արյան հոսքը անոթներով և նյութափոխանակությունը՝ հյուսվածքներում։

6. Ո՞ր մեծությունն են անվանում հոսանքի ուժ։

Հոսանքի ուժը ֆիզիկական մեծություն է, որը քանակապես բնութագրում է էլեկտրական հոսանքը։ Նշանակում են I-ով։ ՄՀ-ում հոսանքի ուժի միավորը կոչվում է ամպեր (Ա)։ Հոսանքի ուժի բանաձևն է՝ I = q/t։

7. Ո՞ր մեծությունն են անվանում էլեկտրական լարում։

Էլեկտարական լարումը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է դաշտի կատարած աշխատանքի հարաբերությանը հաղորդչով տեղափոխված լիցքերի քանակին։ Լարումը սկալյար մեծություն է։ Նշանակում են U-ով։ ՄՀ-ում լարման միավորը կոչվում է վոլտ (Վ)։ Բանաձևն է՝ U = A/q։

8. Ո՞ր մեծությունն են անվանում էլեկտրական դիմադություն։

Հաղորդչի էլեկտրական դիմադրությունը ֆիզիկական մեծություն է, որը բնութագրում է էլեկտրական հոսանքի նկատմամբ հաղորդչի հակազդեցությունը։ Նշանակում են R-ով։ ՄՀ-ում դիմադրությանը միավորը կոչվում է Օհմ (Օմ)։ Բանաձևն է՝ R = ρ ⋅ l/S։

9. Ձևակերպել Օհմի օրենքը։

Էլկտրական շղթայով հոսանքի անցումը բնութագրող երեք մեծությունների մեջ կա կապ։ Հոսանքի ուժը ուղիղ համեմատական է լարմանը և հակադարձ համեմատական է դիմադրությանը։ Հոսանքի ուժը շղթայի տեղամասում հավասար է այդ տեղամասի լարման և նրա դիմադրության հարաբերությանը.
I = U/R
U = I ⋅ R
R = U/I

10. Ձևակերպել Ջոուլ-Լենցի օրենքը։

Հոսանքակիր հաղորդչում անջատված ջերմաքանակը հավասար է հոսանքի ուժի քառակուսու, հաղորդչի դիմադրության և նրանով հոսանքի անցման ժամանակի արտադրյալին.
Q = I2 ⋅ R ⋅ t

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started