Իրավաբանական անձ հասկացությունը, հատկանիշները, տեսակները

Առևտրային և ոչ առևտրային իրավաբանական անձինք

Առաջադրանք՝

Հասարակական կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, ոչ առևտրային կազմակերպություն է։ Կազմակերպություն որում օրենքով սահմանված կարգով, միավորվել են ֆիզիկական անձիք։

Պետական կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, ոչ առևտրային կազմակերպություն է, որն ստեղծվում է միայն մշակույթի, առողջապահության, սոցիալական, սպորտի, կրթության, գիտության, բնապահպանական և ոչ առևտրային այլ բնագավառներում գործունեություն իրականացնելու նպատակով:

  • Արդյոք անհատ ձեռնարկատերը իրավաբանական անձ է

Անհատ ձեռնարկատերը ֆիզիկական անձ է, ով իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, ինքնուրույն, իր անունից և իր ռիսկով իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է:

  • Արդյոք Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կառույց է

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություն է:

Իրավաբանական անձի հիմնական դրույթները սահմանելու համար կարդալ քաղաքացիական օրենսգրքի Գլուխ 5-ի հոդվածները

Որպես հավելում կարդալ սույն հոդվածը՝

Քաղաքացու ձեռնարկատիրական գործունեությունը

1. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար քաղաքացին իրավունք ունի ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակիցը:

2. Քաղաքացին, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու պահից, իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Քաղաքացիներն առանց պետական գրանցման կամ հաշվառման (առանց իրավաբանական անձ կազմավորելու կամ անհատ ձեռնարկատեր գրանցվելու) իրավունք ունեն զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ, եթե հանդիսանում են արտոնագրային վճար վճարողներ կամ գյուղատնտեսական արտադրանք արտադրելու նպատակով կնքել են համատեղ գործունեության պայմանագիր: Գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող քաղաքացիները ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտ են հանդիսանում միայն տվյալ համատեղ գործունեության պայմանագրի սահմաններում:

3. Քաղաքացիների` առանց իրավաբանական անձ կազմավորելու իրականացվող ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքով առևտրային կազմակերպություններ համարվող իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող կանոնները, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից կամ իրավահարաբերության էությունից:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started