Վանո Սիրադեղյան “Շատ չհամրես” վերլուծություն

«Շատ չհամարես»: Վանո Սիրադեղյանը այս պատմվածքում՝ իմ տեսանկյունից, մոր և որդու օրինակով, խոսում էր այն մասին, որ կարող է գալ մի պահ, որ դու կդադարես սպասել մարդկանց վերադարձին:

Պատմվածքում մայրը իր երկու որդիների հետ սպասում էիր իր թոռներին, աղջիկներին…
Սեղան էին գցում, պատրաստություն էին տեսնում, բայց այդ ժամանակահատվածում, մայրը ամենաշատը սպասում էր իր միջնեկ որդուն:

Սպասում:
Պատմվածքի սկզբում, ամեն գործողությունից հետո, շեշտվում էր, որ մայրը իր որդիների հետ սպասում է միջնեկի վերադարձին, իսկ հետո, արդեն դադարում՝
<<Խոզը մորթեցին առանց միջնեկի։ Նա շաբաթ իրիկունը չեկավ, գիշերը չեկավ, չեկավ առավոտը — ստիպված խոզը մորթեցին։ Քանի դեռ ջուրը տաքանում էր, քանի դեռ խոզը խանձվում էր կրակին, մայրը հույս ուներ, թե վերջին պահին միջնեկը կհասցնի կգա։ Մեծ որդին, որ գյուղում էր ապրում և փոքրը, որ քաղաքից եկավ — մինչն այն պահը, երբ արդեն ուշ կլիներ մսացան մշակելը, եղբորը սպասեցին։>>

Ինչքան էլ որ դու մարդուն սպասես, հույս ունենաս, որ կգա՝ մեկ է, գալու է մի օր, որ դու կհոգնես նրան սպասելուց:
Դու կսկսես մտածել ուրիշ բաների մասին, դու զբաղված կլինես տարբեր աշխատանքներով և ինքստինքյան ժամանակի ընթացքում կդադարես սպասել….

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started